Այսօր մեկնարկում է ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ նոյեմբերի 11-ին կայանալիք Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը։ Այս հանդիպման տոմսերի վաճառքը տոմսարկղում կմեկնարկի հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնակացում անցնելուց հետո։ Անձնագրային նույնականացում իրականացվելու է նաև Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում։
Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան երկու տոմս։
Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո խնդրվում է սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում։
Էլեկտրոնային տոմսը կամ QR կոդը հանդիսանում են նաև 10% զեղչի մեկանգամյա կտրոն՝ ՀՖՖ պաշտոնական խանութից (հասցեն՝ Խանջյան 27/1) գնումներ կատարելու համար։
Հայաստան - Գերմանիա հանդիպման տոմսերի օնլայն վաճառքը կսկսվի երկուշաբթի՝ նոյեմբերի 1-ին։