կարևոր
2029 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-30 13:50

Ի հայտ կգա նոր վիրուս, որին զսպել հնարավոր չի լինի. ԱՀԿ ղեկավար

Ի հայտ կգա նոր վիրուս, որին զսպել հնարավոր չի լինի. ԱՀԿ ղեկավար

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը նախազգուշացրել է նոր վիրուսի հնարավոր ի հայտ գալու մասին, որին զսպել հնարավոր չի լինի:

Բիոլոգիական տեսանկյունից կասկած չի հարուցում այն, որ ինչ-որ մի ժամանակ ի հայտ կգա մեկ այլ վիրուս, որը մենք պարզապես ի զորու չենք լինի զսպել»,- ասել է նա Մեծ քսանյակի (G20) երկրների առողջապահության ու ֆինանսների նախարարների հետ հանդիպման ժամանակ:

Գեբրեյեսուսը նշել է, որ հարկավոր է դասեր քաղել ներկայիս համավարակից, որպեսզի կարողանանք պատրաստվել մյուսին: