կարևոր
697 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-10-30 19:40

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 610 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 610 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 610 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Վերջին 24 ժամում իրականացվել է 55 815 թեստ:

Դրականության ցուցանիշը. օրական - 8,26%, վերջին 14 օրը - 8,96%, վերջին 7 օրը - 8,82%:

Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 715 865 դեպք: Ապաքինվել է ևս 2 624 հիվանդ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 655 129:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 10 003:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 1 974 521 մարդ, օրական՝ 4 151: