կարևոր
625 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-10-30 12:52

Մահացել է խորհրդային տարիների հայտնի հաղորդավար Իգոր Կիրիլովը

Մահացել է խորհրդային տարիների հայտնի հաղորդավար Իգոր Կիրիլովը

90 տարեկանում մահացել է խորհրդային և ռուս հայտնի հաղորդավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իգոր Կիրիլովը: 

«Այսօր վախճանվել է Իգոր Կիրիլովը: Մեր լեգենդար կոլեգան, ավագ ընկերը, շատերի համար իրական ուսուցիչ: Ավելի քան 20 տարի նա վարել է Время ծրագիրը: Նա դարձել է խորհրդային հեռուստատեսության ժամանակաշրջանի մարմնավորումը»,- եթերում ասել է ՌԴ Առաջին ալիքի հաղորդավարը:   

Մահվան պատճառը չի հաղորդվում, սակայն Կիրիլովի օգնականի տվյալներով՝ վերջինս մահացել է տարիքային քրոնիկ հիվանդությունների պատճառով: