կարևոր
562 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-30 12:07

Արմավիրի մարզում տրակտոր է կողաշրջվել․ կա տուժած

Արմավիրի մարզում տրակտոր է կողաշրջվել․ կա տուժած

Հոկտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 11։10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 25-ամյա Հովսեփ Վիրաբյանը Մարգարա-Երևան ավտոճանապարհի 14 կմ հատվածում` «Վան» ռեստորանի դեիմաց, հողային աշխատանքներ կատարելիս, տրակտորով կողաշրջվել է։

Կողաշրջման հետևանքով Վիրաբյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։