կարևոր
1555 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-30 11:52

Արցախի Հանրապետության պետական նախարարը հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի հետ

Արցախի Հանրապետության պետական նախարարը հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայկական համայնքի հարյուրավոր ներկայացուցիչների հետ: Այդ մասին հայտնում է Արցախի պետնախարարի գրասենյակը:

Նշվում է, որ Արտակ Բեգլարյանը հանգամանալից ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը, կարճաժամկետ ու երկարաժամկետ կարիքները և կառավարության ծրագրերը: Պետական նախարարն ընդգծել է, որ առանց աշխարհասփյուռ հայության ակտիվ ու շարունակական ներգրավման հնարավոր չէ ապահովել Արցախի արագ ու արդյունավետ վերականգնումն ու զարգացումը:

Արտակ Բեգլարյանի ներկայացմամբ՝ Արցախի երկարաժամկետ ապագան կարող է լինել անվտանգ ու զարգացած հինգ հիմնական հենասյուների վրա՝ կայուն անվտանգություն, աճող ժողովրդագրություն, զարգացող տնտեսություն, որակյալ կրթություն և արդյունավետ կառավարում: Նախքան միջոցառումը պետական նախարարը նաև մամուլի ասուլիս է ունեցել Կալիֆոռնիայի հայկական լրատվամիջոցների համար: