կարևոր
508 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-10-30 11:33

Հրդեհ Արմավիր գյուղում. այրվել է տան առաստաղը

Հրդեհ Արմավիր գյուղում. այրվել է տան առաստաղը

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 08:04-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր գյուղի 26-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:35-ին, մարվել՝ 09:13-ին: Այրվել են տան (100 քմ) փայտե առաստաղը (մոտ 25 քմ) և ննջասենյակի գույքը։