կարևոր
595 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-30 11:18

Արտակարգ իրավիճակներում մեր պետության անվտանգությունը երաշխավորված է ձեր գործունեությամբ. Արթուր Թովմասյան

Արտակարգ իրավիճակներում մեր պետության անվտանգությունը երաշխավորված է ձեր գործունեությամբ. Արթուր Թովմասյան

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության համակարգի աշխատակցի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է․

«ԱՀ ՆԳ նախարար հարգարժան պարո՛ն Սարգսյան Արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի հարգելի՛ աշխատակիցներ Հոկտեմբերի 30-ը ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության համակարգի աշխատակցի օրն է։

Օրվա խորհուրդը մեկ անգամ ևս առիթ է՝ արժևորելու և երախտիքի խոսք ուղղելու համակարգի հերոսներին։

Արժանապատվորեն և բարձր գիտակցությամբ կրելով արտակարգ իրավիճակների աշխատողի պատվաբեր անունը` վստահաբար կարող ենք ասել, որ ձեր անձնական զոհողության գնով դուք պատրաստ եք պաշտպանել մեր բնակչությանը ցանկացած արտակարգ իրավիճակներում։ Համոզված ենք, որ արտակարգ իրավիճակներում մեր պետության անվտանգությունը երաշխավորված է ձեր իսկ ամենօրյա նվիրական գործունեությամբ։

Անգնահատելի և անուրանալի է ձեր դերակատարությունն ու անմիջական մասնակցությունը հատկապես 44-օրյա պատերազմի արհավիրքների վերացման և մասնագիտական գործունեության բնագավառում։ Ավաղ, համակարգը ևս ունեցավ անդառնալի կորուստներ։ Գլուխ ենք խոնարհում նրանց սխրանքի և շիրիմների առջև։

Ձեր ամենօրյա քրտնաջան և հերոսական աշխատանքի շնորհիվ`որոնողական աշխատանքների արդյունքում բազում հերոսների աճյուններ այսօր հողին են հանձնվում։

Վստահ ենք, որ ձեր մարդասիրական առաքելությունը մշտապես ուղղված է լինելու հայրենիքին ու ժողովրդին ծառայելուն և աջակցելուն։