կարևոր
508 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-30 10:35

Բեռնատարը կոտրել է գազախողովակների երկաթե հենասյունները

Բեռնատարը կոտրել է գազախողովակների երկաթե հենասյունները

Հոկտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 20։55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի 3-րդ նրբանցքում պարսկական համարանիշներով բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ 

Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում, Իրանի քաղաքացի Մեհտիվ Քյալհորդը իր վարած Volvo մակնիշի բեռնատարով բախվել է ճանապարհի վրայով անցնող գազատարին, վնասելով այն։

 Կոտրվել են գազատար խողովակի երկաթե հենասյունները, խողովակն էլ հայտնվել է կցորդիչի արանքում։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։