կարևոր
4603 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-30 09:13

Համբիկ Սասունյանը Հայաստանում է

Համբիկ Սասունյանը Հայաստանում է

Համբիկ Սասունյանը Հայաստանում է: Այս մասին նա տեղեկացրել է իր գրառմամբ.

«Սիրելի հայրենակիցներ, 

Ամենայն ուրախութեամբ կը գրեմ պատգամս ձեզի՝ Հայաստանէն:

Մօտաւորապէս 40 տարիներ անց, պատիւը ունիմ ըլլալու Հայրենի հողի վրայ, խմել հայրենի ջուրը, շնչել օդը, եւ զգալ ընտանական ջերմութիւնը։

Ձեր ցուցաբերած աջակցութիւնը տարիներու ընթացքին մշտական քաջալերած է զիս եւ դրական ներդրում ունեցած է իմ դժուարագոյն օրերուս:

Խորին շնորհակալութիւններս կ'ուզեմ յայտնել բոլոր անոնց որոնք նամակցած են, այցելած են, եւ ընդմիշտ պահած են զիս իրենց սրտերուն մէջ:

Վերջապէս հասած եմ տուն... Սիրով՝ Համբիկ Սասունեան»:

Հայոց պահանջատիրության մարտիկ Սասունյանին օդանավակայանում դիմավորել են եղբայրը և ընկերները։

Համբիկ Սասունյանին ամերիկյան դատարանը ցմահ ազատազրկման էր դատապարտել 1982 թվականին հունվարի 28-ին առավոտյան 9։40-ին Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի Քեմալ Արըքանի սպանության կասկածանքով: Այդ ժամանակ նա 19 տարեկան էր: 

2019 թ. դեկտեմբերին Լոս Անջելեսի նահանգի Ներման հարցերով հանձնաժողովը որոշում էր կայացրել ազատ արձակել Սասունյանին, սակայն Կալիֆորնիայի նահանգապետը 2020 թ. մայիսին մերժել էր նրա ազատ արձակման հայցը։ 2021 թ. սկզբին դատարանը որոշեց, որ նահանգապետարանի պնդումները Սասունյանի ազատ արձակման դեմ անհիմն են և վերականգնեց 2019 թ. դեկտեմբերի ազատ արձակման որոշումը։ Թուրքիան բացմիցս պաշտոնապես իր դժգոհությունն էր հայտնել Սասունյանի ազատ արձակման հնարավորության կապակցությամբ։

Սասունյանը ծնվել է 1963 թվականի հունվարի 1-ին Բեյրությում։ Սասունյանը բանտում անցկացրել է 38 տարի։