կարևոր
526 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-30 09:04

Այսօր հոկտեմբերի 30-ն է. 1991 թ. այս օրը Արցախյան ազատամարտի ռազմական գործողություններից մեկի ժամանակ ազատագրվեց Հադրութի շրջանի Տող գյուղը

Այսօր հոկտեմբերի 30-ն է. 1991 թ. այս օրը Արցախյան ազատամարտի ռազմական գործողություններից մեկի ժամանակ ազատագրվեց Հադրութի շրջանի Տող գյուղը

Հոկտեմբերի 30-ը տարվա 303-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 62 օր։

  • 1907 թ. - ծնվել է Ռաֆայել Արշակի Աթայանը, հայ արձակագիր, գրականագետ, մանկավարժ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու (մահ. 1990 թ.):
  • 1918 թ. - կնքվեց Մուդրոսի զինադադարը, համաձայն որի Օսմանյան կայսրությունը դուրս եկավ Առաջին համաշխարհային պատերազմից:
  • 1920 թ. - թուրք-հայկական պատերազմի ժամանակ թուրքերը գրավեցին Կարսը:
  • 1922 թ. - ծնվել է Ցոլակ Բեքարյանը, հայ կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ (մահ. 1980 թ.):
  • 1938 թ. - Օրսոն Ուելսի «Աշխարհների պատերազմը» ռադիոբեմադրությունը մեծ իրարանցում առաջացրեց ԱՄՆ-ում:
  • 1960 թ. - ծնվել է Դիեգո Մարադոնան, արգենտինացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
  • 1973 թ. - բացվեց Բոսֆորի կամուրջը, փաստացի Եվրոպան Ասիային միացնող կամուրջը (Ստամբուլի ասիական մասը միանում է եվրոպական մասին):
  • 1991 թ. - Արցախյան ազատամարտի ռազմական գործողություններից մեկի ժամանակ հայկական զինված ուժերը Արկադի Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ ազատագրեցին Հադրութի շրջանի Տող գյուղը: