Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshayn.com-ը։
Երևանի բնակիչ, 37-ամյա Արա Սարգսյանը իր վարած BMW X6 մակնիշի ավտոմեքենայով, ժողովրդին հայտնի «ձկան խանութի» խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե հենապատին և գլխիվայր շրջվել:
Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան: