20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Դժգոհում են եւ՛ գնորդնեը, եւ՛ վաճառողները, որ մեր երկրում շարունակվում է բարձր գնաճ արձանագրվել: Սրա մասին վկայում են նաեւ պաշտոնական թվերը. հունվարից-սեպտեմբեր կտրվածքով գնաճը հասել է 8.9 տոկոսի: Սակայն սպառողի վրա ազդեցությունն անհամեմատ մեծ է, հատկապես, առաջին անհրաժեշտության ապրանքների մասով. սննդամթերքի գնաճը միջինը կազմել է 15.4 տոկոս, իսկ առանձին մթերքների գնաճը հասնում է 40-50 տոկոսի:
Էկոնոմիկայի նախարարը խորհուրդ տալու փոխարեն, թե ի՞նչ ուտել, փորձում է արդարանալ՝ նշելով, որ գնաճը խժռում է իրենց արած աշխատանքի մեծ մասը: Իսկ, անդրադառնալով կարտոֆիլին, որը մեկ տարի առաջվա համեմատ թանկացել է մոտ 66.7 տոկոսով՝ Վահան Քերոբյանը թեեւ մտահոգիչ է համարում, բայց նաեւ հպարտանում է:
Մանրամասնում է՝ Ալինա Սիմոնյանը։