Բելգրադում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ռինգ դուրս եկած երկրորդ հայ բռնցքամարտիկը՝ 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, ևս հաղթանակ տարավ: Նա բացահայտ առավելություն է ունեցել Մալին ներկայացնող Բաթիլ Աբդուլ Քարիմի նկատմամբ, որին երրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել և մրցավարը դադարեցրել է մենամարտը:
Ավելի վաղ հաղթանակ էր տարել նաև 54 կգ քաշային Վահե Բադալյանը: Իր առաջին մենամարտում նա առավելության էր հասել Թայվանը ներկայացնող Լի Յու Հունգի նկատմամբ: