կարևոր
721 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-29 20:51

Աշխարհը գնում է դեպի կլիմայական աղետ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Աշխարհը գնում է դեպի կլիմայական աղետ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Աշխարհը «գնում է դեպի կլիմայական աղետ», եւ G20-ի առաջնորդները պետք է ավելին անեն շատ ոլորտներում՝ աղքատ երկրներին օգնելու համար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը՝ ելույթ ունենալով G20-ի ղեկավարների գագաթնաժողովից առաջ։

Նա նշել է, որ մեծ տերությունների միջեւ առկա է «անվստահության վտանգավոր մակարդակ»: Գլխավոր քարտուղարը հայտնել է, որ հույս ունի, որ առաջիկա երկօրյա հանդիպումը կօգնի հաղթահարել այն։

Գուտերիշը կոչ է արել G20 երկրներին ավելի շատ միջոցներ ուղղել աղքատ երկրներին եւ կատարել տարեկան 100 միլիարդ դոլար տրամադրելու պարտավորությունը՝ օգնելու զարգացող երկրներին դիմակայելկլիմայի փոփոխության աճող մարտահրավերներին: