12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Ռուսաստանը Եվրամիության երկրներում էներգետիկ ճգնաժամ չի հրահրել, բայցեւ ոչինչ չի ձեռնարկել այն մեղմելու համար: Նման կարծիք է հայտնել Միացյալ Նահանգների Պետքարտուղարության՝ էներգետիկ անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ամոս Հոխշտեյնը:
Այսինքն, ըստ ամերիկյան կողմի, Ռուսաստանի ներգրավվածությունն այս հարցում զուտ այնքանով է, որ այդ երկիրը չի օգնել Եվրոպային հաղթահարել խնդիրը: Ու սա այն դեպքում, երբ վերջին օրերին Եվրոպայի տարբեր երկրներից հայտարարություններ են հնչում, թե Մոսկվան ռուսական գազի պահանջարկն օգտագործում է եվրոպական կառավարությունների վրա քաղաքական ճնշման համար: Անգամ երբ հայտնի դարձավ, որ օրինակ, Մոլդովայում գազի դեֆիցիտ է, Բրյուսելից հայտարարել էին, թե Ռուսաստանը գազն օգտագործում է որպես զենք:
Մոսկվան հերքում է այս մեղադրանքները եւ այս ֆոնին հայտարարում, թե կարող է հաջորդ ամիս Եվրոպա ավելի շատ գազ ուղարկել: