կարևոր
373 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-29 20:10

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է տան տանիքի փայտե կառուցատարերը

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է տան տանիքի փայտե կառուցատարերը

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 15:36-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքանուշ գյուղում այրվում է տուն։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը է բռնկվել Բաղրամյան գյուղի տներից մեկի տանիքում։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։26-ին, մարվել՝ 17։05-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարերը (մոտ 200 քմ) և թոնրատունը (մոտ 20 քմ):