կարևոր
406 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-10-29 19:49

Պատերազմի 33-րդ օրը․ ով տիրում է Շուշիին, նա տիրում է Արցախին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Պատերազմի 33-րդ օրը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու առջեւից ուղերձով հանդես եկավ՝ նշելով, որ թշնամին գտնվում է Շուշիից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա:

«Ով տիրում է Շուշիին, նա տիրում է Արցախին»․ հստակ գիտակցելով այս խոսքերի ճշմարտությունը, այնուամենայնիվ, Արցախի նախագահը չհրաժարվեց իր որդեգրած քաղաքականությունից՝ հաղթանակի հույսեր հաղորդելուց:

Պատերազմից 33 օր անց էլ Նիկոլ Փաշինյանը դեռ չէր կողմնորոշվում՝ կո՞ղմ է արդյոք ռուս խաղաղապահների տեղակայումանը հակամարտության գոտում, թե՞ ոչ:

Հոկտեմբերի 29-ին նա ասաց, որ ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է լինել «օպտիմալ լուծում» Արցախի հակամարտության համար: Սակայն հիշենք, որ սեպտեմբերի 30-ին՝ պատերազմի 4-րդ օրը, Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի դիտարկում Արցախում խաղաղապահների տեղակայման հարցը: Իսկ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ ներկայացնելով իրավիճակը՝ ռազմաճակատում, նշեց, որ մարտերը շարունակվում են, սակայն, ամեն ինչ կորած չէ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադրված էր մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ Արցախում ստեղծված իրավիճակը քննարկելու, եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար լուծումներ առաջարկելու: Սակայն Ռոբերտ Քոչարյանի կորոնավիրուսի թեստը դրական էր, որն էլ խոչընդոտեց նրա Ռուսաստան մեկնելուն, չնայած որ երկրորդ նախագահի մոտ որեւէ ախտանշան չկար: 

Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում։