կարևոր
3106 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-29 18:58

Ստեփանակերտի հանրակրթական ուսումնական հաստատություններում արձակուրդները երկարաձգվելու են մինչև նոյեմբերի 7-ը

Ստեփանակերտի հանրակրթական ուսումնական հաստատություններում արձակուրդները երկարաձգվելու են մինչև նոյեմբերի 7-ը

Ստեփանակերտի հանրակրթական ուսումնական հաստատություններում արձակուրդները երկարաձգվելու են մինչև նոյեմբերի 7-ը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

«Հարգելի՛ ծնողներ, սիրելի՛ աշակերտներ

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային համաճարակի զարգացման տեմպերով պայմանավորված՝ նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը շարունակվելու է հետևյալ կերպ.

Ստեփանակերտի հանրակրթական ուսումնական հաստատություններում արձակուրդները երկարաձգվելու են մինչև նոյեմբերի 7-ը:

Շրջանների ուսումնական հաստատություններում նոյեմբերի 1-ից պարապմունքները կվերսկսվեն բնականոն հունով՝ հակահամաճարակային պայմանների խստիվ պահպանմամբ։

Բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատությունները (մանկապարտեզներ) ևս գործելու են բնականոն հունով՝ հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ։

«Երկարօրյա դպրոց» ծրագիրը ժամանակավորապես դադարեցվելու է»,-ասված է հայտարարությունում։