կարևոր
490 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-29 18:46

Փաշինյանն իրավունք չուներ զորքերը դուրս հանելու հրաման տալ․ ընդդիմություն․ ՏԵՍԱՆՅՈւԹ

2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելուց հետո Նիկոլ Փաշինյանն իրավունք չուներ զորքերին ետքաշելու հրաման տար. պնդում են խորհրդարանական ընդդիմադիրները: Արամ Վարդեւանյանն էլ գլխավոր դատախազին մեղադրում է անգործության մեջ. օրեր առաջ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի խոստովանությունից հետո, որ ինքն է զորքերը դուրս հանելու հրամանը տվել, արդեն պետք է քերական գործ հարուցված լիներ: 

Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծի, սահմանագծման եւ սահմանազատման հարցերով խորհրդարանում կայացած փակ քննարկման արդյունավետությունից դժգոհ են ընդդիմադիրները: Կամ գործադիրի ուղարկած պաշտոնյաները կոմպետենտ չէին, կամ էլ  պատգամավորներին դիտավորյալ ամբողջական տեղեկություններ չեն տրամադրել: 

Հրատապ նիստի ավարտին ընդունված հայտարարությունը, որին իշխանականները չմիացան, «Հայաստան» խմբակցության պնդմամբ վերջին պահին չէ, որ տրամադրել էին նրանց, կարող էին ծանոթանալ, քննարկել ու միասին ընդհանուր հայտարարի գալ: 

Խորհրդարանական ընդդիմությունն իշխանությանը մեղադրում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձեւավորելու գործընթացը ձգձգելու մեջ կամ առհասարակ՝ խուսափելու: Իշխանությունն էլ սլաքները ընդդիմության կողմն է ուղղում: 

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։