կարևոր
1762 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-29 18:28

ՔՊ-ական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՔՊ-ական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հոկտեմբերի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Բաղդասարյանը առաջիկայում կնշանակվի Շիրակի մարզպետ։