կարևոր
748 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-29 18:05

Թունավորման կասկածանքով հիվանդանոց է տեղափոխվել 5 երեխա

Թունավորման կասկածանքով հիվանդանոց է տեղափոխվել 5 երեխա

Քիչ առաջ, շմոլ գազից թունավորման կասկածանքով, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 3 ամսական, 4, 8, 11 և 15 տարեկան երեխաներ։ Այս մասին հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Անչափահաս երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Ներկա պահին երեխաները գտնվում են հետազոտման փուլում»։