Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցումային 5-րդ օրը Հայաստանի 3 ներկայացուցչից առաջինը ռինգ դուրս եկավ 54 կգ քաշային Վահե Բադալյանը, որի մեկնարկը հաղթական էր։ Նա 1/32 եզրափակիչում մրցեց չինական Տայպեն ներկայացնող Յու-Հանգ Լինի հետ եւ հաղթանակ տարավ 5։0 հաշվով։
Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգա Կարեն Տոնականյանը (54 կգ)։ 1/16 եզրափակիչում Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակրի մրցակիցը կլինի Մալիի ներկայացուցիչ Աբդուլ-Քարիմ Բաթիլը:
Հիշեցնենք, որ 1/32 եզրափակիչը Տոնականյանը շրջանցեց առանց պայքարի, քանի որ նրա մրցակիցը վարակվել էր կորոնավիրուվ եւ չէր ներկայացել մենամարտին։
Ավելի ուշ ռինգ դուրս կգա Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Արման Դարչինյանը (71 կգ): Մեկնարկային 1/16 եզրափակիչում Դարչինյանն ուժերը կչափի ղրղզ Նուրդարին Ռուստամբեկի հետ։