կարևոր
1498 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-29 15:18

Կորոնավիրուսի հետևանքով «Մուրացան» հիվանդանոցում մահացել է մեկ ամսական երեխա

Կորոնավիրուսի հետևանքով «Մուրացան» հիվանդանոցում մահացել է մեկ ամսական երեխա

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում մեկ ամսական երեխայի մոտ այսօր առավոտյան գրանցվել է կենսաբանական մահ, այս մասին հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

«Փոքրիկը ընդունվել էր բուժհաստատություն հոկտեմբերի 19-ին, արհեստական շնչառության սարքին միացվել էր հոկտեմբերի 26-ին:

Երեխայի մոտ առկա է եղել կորոնավիրուսային վարակ», - գրել է նա: