կարևոր
451 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-29 13:59

«Facebook» ընկերությունը փոխում է իր անունն ու այսուհետ կկոչվի «Meta»

«Facebook» ընկերությունը փոխում է իր անունն ու այսուհետ կկոչվի «Meta»

Նախօրեից սոցցանցերում լայն քննարկման առիթ է տվել այն լուրը, որ «Facebook» ընկերությունը, խոշոր ռեբրենդինգի շրջանակում, փոխում է իր անունն ու այսուհետ կկոչվի «Meta»:

«Նոր անունն արդեն հուշում է, որ ընկերությունն իր ուշադրությունը կենտրոնացնելու է մետա-տիեզերքի վրա, որտեղ մարդը կհրաժարվի էկրաններից ու կզգա վիրտուալ իրականության մեջ գտնվելու էֆեկտը»,- հայտարարել է ընկերության հիմնադիրը:

Մարկ Ցուկերբերգի խոսքով՝ այսպես կոչված «Մետա-տիեզերքը» կներկայանա ընդլայնված հնարավորություններով՝ հնարավոր կլինի շփվել ընկերների հետ, կազմակերպել գործնական հանդիպումներ, գնումներ կատարել, համերգների գնալ: Ամեն դեպքում, Ցուկերբերգը հստակեցրել է, որ ռե-բրենդինգի պատճառով ընկերությանը պատկանող ծառայությունների անվանումները չեն փոխվի:

Բացի աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցից՝ Facebook-ից, նրան են պատկանում Messenger-ը, WhatsApp-ն ու Instagram-ը: