կարևոր
322 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-29 13:30

Այսօր աշխարհի առաջնությունում Հայաստանն կներկայացնի երեք բռնցքամարտիկ

Այսօր աշխարհի առաջնությունում Հայաստանն կներկայացնի երեք բռնցքամարտիկ

Այսօր մեր ընտրանուց ռինգ մտնելու են 54 կգ քաշային Վահե Բադալյանը, որը մենամարտելու է տայպեյցի Յու-Հանգ Լիի հետ, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, որը հանդիպելու է Աբդուլ-Քարիմ Բաթիլին եւ 71 կգ քաշային Արման Դարչինյանը: Վանաձորցին ուժերը չափելու է ղրղզ Նուրադին Ռուստամբեկի հետ:

Երեկ երեկոյան բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, +92 կգ քաշային Դավիթ Չալոյանը 1/16 եզրափակչում բավականին բարդ մենամարտում առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ եւ պայքարը շարունակելու է 1/8 եզրափակչում, որտեղ մրցակիցը լինելու է կոլումբիացի Քրիստիան Սալգադոն:

Ցավոք, մեկնարկային արգելքը հաղթահարել չի կարողացել 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, որը տանուլ է տվել լեհ Դամիան Դուրկաչին: