«Հայաստան» խմբակցության գործունեության հիմնական ուղղությունները եղել են մի քանի հարցեր, որոնց շուրջ մենք այսօր կուզեինք խոսել: Այս մասին խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Առաջինը խորհրդարանական վերահսկողության ընդլայնման և գործիքակազմի լիարժեք օգտագործման շրջանակներում վերհսկողության իրականացնումն է:
Երկար ժամանակ է մենք նիստ ենք հրավիրում Ազգային ժողով մտահոգիչ հարցերի շուրջ պարզաբանումներ տալու համար, շուրջ երկու ամիս Ազգային ժողովի ղեկավարությունը և գործադիրը չէին կարողանում դա կազմակերպել, ստիպված մենք հրատապ հարցով քննարկում կազմակերպեցինք Ազգային ժողովում, որից հետո մենք եկանք այն եզրակացության, որ այդպիսի հրատապ հարցերի ժրջանակներում լավ կլինի, որ գերատեսչությունների առաջին դեմքերը գան և ներկայանան, որովհետև ներկայցած մարդիկ չէին տիրապետում իրավիճակին:
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միասին ձևավորած հայտարարությունը չըդունվեց, որովհետև հստակ մեսինջներ կային Արցախի ինքնորոշման և նաև այն մտահոգիչ հարցի շուրջ, որ ապագայոմ կարող է ինչ-որ փաստաթղթեր ստորագրվեն: Այնտեղ նշված էր, որ առանց համապատասխան ընթացակարգերի ոչ մեկ իրավունք չունի նման փաստաթուղթ ստորագրի: Երկրորդ պատճառը քննիչ հանձնաժողովների ձևավորումն էր»:
Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ երեկ «Հայաստան» խմբակցությունը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Նա հայտնեց, որ դեսպանի հետ քննարկել են իրադրությունը, ներկայացրել իրենց խմբակցության տեսակետները ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի մասին։
«Իհարկե, քննարկել ենք նաև այն իրադրությունը, որ ստեղծվել է Հայաստանի շուրջ, կարևորել ենք հայ-ռուսական համագործակցությունը որպես ռազմավարական գործընկերություն: Խոսել ենք միացյալ զորախմբի, սահմանապահ գործունեության մասին: Կարծում եմ՝ որոշակի փակ խնդիրներ կան, որոնց մասին այսօր չէի ուզի խոսել»: