կարևոր
484 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-10-29 11:09

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2096 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2096 նոր դեպք

Հոկտեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ կատարվել է 18 141 թեստավորում, որից հաստատվել է հիվանդության 2096 նոր դեպք: Ունենք 1258 առողջացած և 43 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 304 546 դեպք, որոնցից 265 936-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 090 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6232 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1288 է:

Ընդհանուր կատարվել է 2 066 269 թեստավորում: