կարևոր
454 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-29 10:33

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 244.996.373

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 244.996.373

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ կազմել է 244 միլիոն 996 հազար 373: COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ կազմել է 244 միլիոն 996 հազար 373: 

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 45 միլիոն 703 հազար 960 COVID-19-ով ախտահարված, իսկ վիրուսով վարակվելու հետեւանքներից մահացածների թիվը հասել է 741 հազար 231-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 34 միլիոն 215 հազար 653-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը երկրում կազմել է 455 հազար 653 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 21 միլիոն 766 հազար 168 հիվանդացած, մահացել է 606 հազար 679 մարդ: Համավարակի ժամանակաշրջանում աշխարհում բաշխվել է կորոնավիրուսի դեմ 6,8 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ: