կարևոր
1372 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-29 10:45

Մահվան ելքով ավտովթար Արագածոտնի մարզում. վարորդը 06-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի

Մահվան ելքով ավտովթար Արագածոտնի մարզում. վարորդը 06-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում  Արագածոտնի մարզի  բնակիչ, 38-ամյա Հարություն Սարգսյանը իր վարած  ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի՝  դեպի Արայի գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել տղամարդ և կին հետիոտների:

Վարորդը փախուստի չի դիմել:

Բժիշկները արձանագրել են կին հետիոտնի մահը: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: