կարևոր
274 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-29 10:04

Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթեց ամերիկացի Հանս Մոկե Նիմանին

Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթեց ամերիկացի Հանս Մոկե Նիմանին

Ռիգայում ընթացող շախմատի 2021 Grand Swiss խոշոր մրցաշարում կայացան 2-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթեց ամերիկացի Հանս Մոկե Նիմանին:

Նա վաստակեց 1,5 միավոր և ընդհուպ մոտեցավ մրցաշարի երեք առաջատարին` Ալիռեզա Ֆիրուջային, Իվան Սարիչին ու Ալեքսանդր Պրեդկեին, որոնք տարել են երկու անընդմեջ հաղթանակ:

Վաղը կկայանան 3-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը սևերով կհանդիպի ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյի հետ: