կարևոր
442 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-29 09:08

Այսօր հոկտեմբերի 29-ն է. 1959 թ. այս օրը մահացել է հայ նշանավոր թատերական ռեժիսոր Լևոն Քալանթարը

Այսօր հոկտեմբերի 29-ն է. 1959 թ. այս օրը մահացել է հայ նշանավոր թատերական ռեժիսոր Լևոն Քալանթարը

Հոկտեմբերի 29-ը տարվա 302-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 63 օր։

1787 թ. - տեղի ունեցավ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Դոն Ժուան օպերայի առաջին բեմադրությունը:

1899 թ. - ծնվել է Ակիմ Թամիրովը, ամերիկահայ դերասան (մահ. 1979 թ.)։

1924 թ. - մահացել է Ֆրենսիս Էլիզա Բյորնեթը, անգլիացի գրող և դրամատուրգ (ծն. 1849 թ.):

1949 թ. - մահացել է Գեորգի Գյուրջիևը, հայազգի միստիկ փիլիսոփա (ծն. 1866 թ.):

1956 թ. - Արաբա-իսրայելական հակամարտության ժամանակ սկսվեց Սուեզյան ճգնաժամը, Իսրայելը Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի աջակցությամբ պատերազմ սկսեց Եգիպտոսի դեմ:

1959 թ. - մահացել է Լևոն Քալանթարը, հայ նշանավոր թատերական ռեժիսոր և թատերագետ (ծն. 1891 թ.):

1988 թ. - 77 տարեկանում տիեզերք թռավ ամերիկացի Ջոն Գլենը, դառնալով պատմության ամենատարեց տիեզերագնացը: