կարևոր
430 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-28 23:21

Հրդեհ Դավթաշենում․ տուժածներ չկան

Հրդեհ Դավթաշենում․ տուժածներ չկան

Հոկտեմբերի 28-ին, ժամը 15։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավթաշենի 3-րդ թաղամասի թիվ 6/2 շենքի բնակարաններից մեկից նկատվում է ծուխ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:15-ին, մարվել՝ 17:28-ին։ Այրվել է բնակարանի գույքը (մոտ 250 քմ):