կարևոր
373 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-28 23:04

Սյունիքում և Գեղարքունիքում սահմանային իրավիճակին վերաբերող մտահոգությունները մնում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սյունիքում եւ Գեղարքունիքում սահմային իրավիճակին վերաբերող մտահոգությունները մնում են, խորհրդարանի ընդդիմադիր թեւի պատգամավորներն էլ չեն դադարում հետաքրքրվել սահմանային իրավիճակով:

Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ «Պատիվ ունեմ » խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց է ուղղել խորհրդարան եկած Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին Գեղարքունիքում տիրող իրավիճակի վերաբերյալ, որտեղ նռնակի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել եւ պատգամավորը պարզաբանումներ է պահանջել իրավիճակի մասին:

Նշենք նաեւ, որ խորհրդարանում այս քննարկումից որոշ ժամանակ անց Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ հենակետերից մեկում, զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով վիրավորում են ստացել 4 զինծառայող։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց է ուղղել Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին, թե արդյոք դժվար չէ աշխատել մի վարչապետի ենթակայության տակ, որը նույն իրավիճակների մասին տարբեր ժամանակահատվածներում տարբեր խոսքեր է ասում: 

Սահմանային իրավիճակի շուրջ պատասխանները ամփոփելով Պաշտպանության փոխնախարարը նշել է՝ ՊՆ-ն երբեք կատեգորիկ չի հերքել, որ Ադրբեջանի կողմից  փորձեր չեն կատարվում։

Մանրամասները՝ Թերեզա Հովհաննիսյանի տեսանյութում։