կարևոր
370 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-10-28 22:42

ՉԼ․ «Լեոն» հաղթեց սերբական «ՖՕՆ Բելգրադին»

ՉԼ․ «Լեոն» հաղթեց սերբական «ՖՕՆ Բելգրադին»

Խորվաթիայի Օմիս քաղաքում անցկացվող ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 7-րդ խմբի 2-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Լեոն» 3:2 հաշվով հաղթել է սերբական «ՖՕՆ Բելգրադ» թիմին։

«Լեոյի» կազմում աչքի են ընկել Համլետ Մանուկյանը, Միհրան Դերմենջյանը և Սարո Գալստյանը։

Առաջին տուրում «Լեոն» 4։5 հաշվով պարտվել էր ավստրիական «Լինցին»։

Հոկտեմբերի 30-ին նախատեսված վերջին տուրում հայկական թիմի մրցակիցը կլինի խորվաթական «ՄՆԿ Օլմիսումը»։