կարևոր
442 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-28 22:28

Նախագահին մտահոգում է, որ անգամ արտահերթ ընտրություններից հետո մեր երկրի մայր օրենքը չփոխվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանին նոր Սահմանադրություն է պետք: Նախագահ Արմեն Սարգսյանին մտահոգում է, որ անգամ արտահերթ ընտրություններից հետո մեր երկրի մայր օրենքը չփոխվեց:
Մեր խնդիրները չեն սկսվել կամ ավարտվել պատերազմով, դրանք առջեւում են, ուստի հարկավոր են մեխանիզմներ, որպեսզի պատասխանատվություն կրող անձինք ընդունեն արդյունավետ որոշումներ, որոնք կյանքի կկոչվեն: Եթե կառավարման համակարգն արդյունավետ չէ, ցանկացած որոշում, որը ճշմարիտ կթվա, այդպես էլ կմնա թղթի վրա: Ուստի պետք է փոխել Սահմանադրությունը:

Ռուսաստանյան «ՌԲԿ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին տված հարցազրույցում նա հստակեցրել է՝ երբ խոսում է Սահմանադրության փոփոխության մասին, ոչ մի դեպքում իրեն նկատի չունի:

Եթե մենք նման որոշում կայացնենք ու նոր Սահմանադրություն ընդունենք, ես պատրաստ եմ անմիջապես հրաժարական տալ, որպեսզի մարդկանց ցույց տամ, որ դա ինձ կամ իմ իշխանության համար չէ, այլեւ նրա համար, որ մեր երկրի համար ավելի հեշտ ու լավ լինի, եւ երբ երկրում դժվարին ժամանակներ լինեն, շատ հստակ լինի, թե ո՞վ է պատասխանատվություն կրում, ո՞վ է որոշումներ կայացնում:

Թուրքիան Հարավային Կովկասում ավելի ազդեցիկ է դարձել, Ռուսաստանը միշտ կարող է օգնել ամեն հարցում, Իրան-Հայաստան հարաբերություններն էլ այնպես չէ, որ նոր են լավացել: Սրանք հարցազրույցի ընթացքում Արմեն Սարգսյանի արած դիտարկումներից մի քանիսն են:

Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում։