Չի բացառվում, որ առաջիկայում դիմակ դնելը պարտադիր լինի նաեւ բաց տարածքներում: Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ մեր երկրում Քովիդով պայմանավորված իրավիճակը ծայրահեղ լարված է: Չնայած սրան, Փաշինյանի համոզմաբ՝ չպետք է գնանք լոքդաունի:
Երկրորդ կարեւորը մոտեցումը, ըստ գործադիրի ղեկավարի, պատվաստումների ծավալն ընդլայնելու ճանապարհով գնալն է: Ըստ նրա՝ բոլոր քաղաքացիներին պատվաստելու համար անհրաժեշտ պատվաստանյութ կա, սակայն այս գործընթացում կան նաեւ չարաշահումներ:
Առողջապահության գլխավոր պատասխանատուն նույնպես համաձայն է, որ լոքդաունները չեն կարող վերջնական արդյունք բերել կորոնավիրուսի դեմ պայքարում:
Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում։