421 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-28 21:13

Պետությունը լրատվամիջոցից պահանջում է ԱԱԾ-ի գործառույթը կատարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները միմյանց մեղադրում են թելեգրամյան ու յութուբյան ալիքների՝ որոշ դեպքերում  ֆանտաստիկայի ժանրից այս վերնագրերի համար, թեեւ պնդում են, որ թելեգրամյան ու յութուբյան ալիքները դժվար կամ անհնար է նույնականացնել:

Իսկ չնույնականացվող աղբյուրներին հղում անող լրատվամիջոցները, որոնց նյութերի բովանդակությունը խնդիր կառաջացնի, շուտով կտուգանվեն, նաեւ այն ԶԼՄ-ները, որոնք ֆինանսական աղբյուրները գաղտնի են պահում. այս խախտումներից յուրանաքաչյուրի համար նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: «Զանգվածային լրատվության մասին» եւ կից օրենքներում նման փոփոխությունների հեղինակը «Քաղաքացիական պայմանագրի» նախկին լրագրող պատգամավորներն են:

Հայաստանի լրագրողական համայնքի շատ ներկայացուցիչների հետ նախագիծը չի քննարկվել, փոխարենը, ասում է հեղինակներից մեկը, իրենք ունեն միջազգային գործընկերների եզրակացությունները:

Որքանով է արդար, որ ապատեղեկատվություն ներկայացնող աղբյուրները, օրինակ թելեգրամյան ալիքները, պատասխանատվության չենթարկվեն, փոխարենը տուգանքներ մուծեն դրանց հղում անող լրատվամիջոցները: Ընդդիմադիրների այս մտահոգությունն ուներ նաեւ իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Փոփոխություններին դրական եզրակացություն է տվել Արդարադատության նախարարությունը: Նախագծի մասին չհնչեց «Պատիվ ունեմ» խմբակցության կարծիքը, իսկ «Հայաստան» խմբակցությունն այն խոսքի ազատության դեմ ուղղված քայլ է համարում. պետությունը փոխանակ ֆեյքերի դեմ պայքարի, լրատվամիջոցից է պահանջում ԱԱԾ-ի գործառույթ կատարել:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։