կարևոր
511 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-28 21:02

Անցնող երեք նիստում իրար հետ կապ չունեցող հարցեր էին քննարկվում, բայց մի կարևոր բացահայտում է կատարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անցնող 3 օրվա ընթացքում երեք նիստում իրար հետ թերևս կապ չունեցող հարցեր էին քննարկվում, բայց մի կարևոր բացահայտում է կատարվել։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Երկու օր առաջ սահմանապահ զորքերի հրամանատարը, թե գլխավոր շտաբի պետի տեղակալը ասաց, որ 76 թվականին Խորհրդայի միության քարտեզներով են Սյունիքում սահմանները որոշվել։

Երեկ հրապարակեցի Պաշտպանության նախարարին ուղղած հարցս, թե 2020 թվականի դեկտեմբեր 17,18-ին ի՞նչ որոշման հիման վրա են հայկական զինված ուժերը և կամավորական խմբերը ետ քաշվել Սյունիքում՝ չպատասխանեցին։

Բայց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սյունիքում զորքերի հետքաշման հրամանը ինքն է տվել, առաջին անգամ պաշտոնապես ասեց, թե ով է հրաման տվել զորքերը հետ քաշելու։

Այլ հարց է, թե արդյոք վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իրավունք ուներ նման հրաման տալ։

Մանրամասները՝ տեսանյութում։