կարևոր
439 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-10-28 20:44

Պատերազմի 32-րդ օրը Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում էին մնալ թշնամական ուժերի թիրախում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը թշնամուն դժոխք էր խոստանում, իրական դժոխքը բերդաքաղաք Շուշիում էր: Պատերազմի 32-րդ օրը՝ հոկտեմբերի 28-ին, Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում էին մնալ թշնամական ուժերի թիրախում: Թշնամին արդեն երկրորդ անգամ էր հարվածում Շուշիի մշակույթի տանը: 

Առաջնագծում կենաց մահու պայքար էր ընթանում, իսկ Նիկոլ Փաշինյանը զբաղված էր ավելի կարեւոր հարցով՝ հպարտանում էր մեր գործարարներով:

Մինչ առաջնագծում կենաց մահու կռիվ էր ընթանում, ՊԲ-ն ներկայացնում էր հակառակորդի կորուստների թարմացված վիճակագրությունը.  223 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 618 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ, ունի 6749 սպանված: Իսկ Արծրուն Հովհաննիսյանը հորդորում էր ամեն մեկին չհավատալ:

Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում։