կարևոր
376 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-28 20:25

ԱԱ. Դավիթ Չալոյանի հաղթական մեկնարկը՝ 4:1

ԱԱ. Դավիթ Չալոյանի հաղթական մեկնարկը՝ 4:1

Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության 4-րդ մրցումային օրը պայքարի մեջ մտավ Հայաստանի գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

+92 կգ քաշայինների 1/16 եզրափակչում նա մրցեց Ուկրաինան ներկայացնոց Ցոնթե Ռովագայի հետ եւ հաղթեց 4:1 հաշվով:

Երեք ռաունդում էլ ռինգի մրցավարները ձայների առավելությունը տվեցին Չալոյանին: Երիտասարդ Չալոյանը մեծահասակների կազմում առաջին անգամ է մասնակցում աշխարհի առաջնությունում:

1/8 եզրափակչում Չալոյանի մրցակիցը կլինի կոլումբացի Կրիստիան Սալսեդոն: