կարևոր
388 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-28 18:44

Վաղը խորհրդարանական խմբակցությունները ճեպազրույցներ կունենան

Վաղը խորհրդարանական խմբակցությունները ճեպազրույցներ կունենան

Այսօր Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է օրվա ընթացքում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը: 

ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հոկտեմբերի 29-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով.

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:00-11:20,

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:20-11:40,

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» - 11:40-12:00: