20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Եվրոպական հանձնաժողովը երկու որոշում է ընդունել, որոնցով հավաստում է, որ COVID-19 դեմ պատվաստման վկայագրերը, որոնք տրվում են Հայաստանում և Միացյալ Թագավորությունում, համարժեք են Եվրամիության COVID թվային վկայագրին:
Արդյունքում երկու երկիրն էլ կմիանան ԵՄ համակարգին և նրանց կողմից տրվող COVID վկայագրերը կընդունվեն ԵՄ-ում նույն պայմաններով, ինչ Եվրամիության COVID թվային վկայագիրը: Միևնույն ժամանակ, երկու երկիրն էլ համաձայնել են ընդունել Եվրամիության COVID թվային վկայագիրը ԵՄ-ից իրենց երկրներ ուղևորությունների համար:
Եվրամիության արդարադատության հանձնակատար Դիդյե Ռեյնդերսի կարծիքով, ավելի անվտանգ ճանապարհորդությունը իրականություն է դարձել ԵՄ-ի COVID թվային վկայագրի շնորհիվ, որը ներկայում աշխարհի առաջատար չափանիշն է։
«Չորս մայրցամաքի 45 երկիր միացել են համակարգին և առաջիկա շաբաթներին ու ամիսներին էլ նրանց քանակը կավելանա: Մենք բաց ենք այլ երկրների համար», – հայտնել է նա։
Այսօր ընդունված երկու որոշումները ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 29-ին։ ԵՄ-ի COVID թվային վկայագրի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել հատուկ կայքում:
Ըստ «Worldometer» առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը՝ 302 450 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 707 290 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 7 936 007 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 888 100 դեպքով: