կարևոր
1363 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-28 16:58

Գորիսեցին իր ձայնը տվել է այն մարդուն, որը մշտապես շենացրել է իր քաղաքը. Էրիկ Ալեքսանյանը պատասխանել է ՔՊ-ական պատգամավորին

Գորիսեցին իր ձայնը տվել է այն մարդուն, որը մշտապես շենացրել է իր քաղաքը. Էրիկ Ալեքսանյանը պատասխանել է ՔՊ-ական պատգամավորին

Այսօր ՀՀ ԱԺ նիստի ժամանակ իշխող ուժի ներկայացուցիչ, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է բառացի հետևյալը․ «Առուշ Առուշանյանի հայրը Գորիսում գնացել ծեծել է ամեն մի դուռ, ասել է, որ սա քաղաքականության հետ կապ չունի, ընտրեք Առուշին, որպեսզի վերջինս ազատ արձակվի»։ Այս մասին գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Հարգելի հայրենակիցներ, այդ պատգամավորի հայտարարությունը բացարձակ սուտ է։ Գորիսեցիներն իրենց ձայնը տվել են այն մարդուն, որը մշտապես շենացրել է իր քաղաքը, օգնել է իր քաղաքի բնակիչներին։ Գորիսեցիները ընտրել են այն մարդուն, որը թե՛ իր պաշտոնավարման ժամանակահատվածում և թե՛ առհասարակ իր ողջ կյանքում առաջնորդվել է բացառապես այն սկզբունքով, որ յուրաքանչյուր հայ պետք է սիրի իր ազգությունը, պետք է միայն ու միայն կառուցի, որպեսզի բոլորը իմանան, որ Հայ ազգը միշտ լինելու է և երբեք ծնկի չի գա ոչ մեկի առաջ։

Իսկ այդ պատգամավորին խորհուրդ կտայի խոսելուց առաջ լավ մտածել և իր մեջ կարողություն գտնել պարզապես տղամարդավարի ընդունելու պարտությունը»։