20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ևս երկու հայ բռնցքամարտիկ դուրս եկավ 1/16-րդ եզրափակիչ: Կարեն Տոնականյանն ու Սեյրան Եղիկյանն աշխարհի առաջնության 1/16-րդ եզրափակչում են:
1/32-րդ եզրափակչում Սեյրան Եղիկյանը մրցել է Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլա Կորդելլայի հետ: Առաջին ռաունդում մեր մարզիկը պարտվել է իտալացուն, սակայն 2-րդում փոխել է մարտավարությունը, սկսել է ավելի շատ հարվածել ու բեկել է մենամարտի ընթացքը: Երրորդ ռաունդում Եղիկյանի առավելությունն ավելի նկատելի է եղել, և նա վստահ հաղթանակ է տարել:
60 կգ քաշային Կարեն Տոնականյանն էլ պետք է մրցեր հնդիկ Սինգ Վարինդերի հետ, բայց մրցակիցը վարակվել է կորոնավիրուսով, ռինգ դուրս չի եկել, և հաղթանակը շնորհվել է մեր բռնցքամարտիկին: