կարևոր
505 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-28 15:45

Բժշկական համալսարանում սահմանվել են ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակավոր կանոններ

Բժշկական համալսարանում սահմանվել են ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակավոր կանոններ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի որոշմամբ սահմանվել են Հայաստանի Հանրապետությունում առկա համավարակային իրավիճակով պայմանավորված ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակավոր կանոններ։ Դրանք հրապարակել է համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

Ըստ այդմ.

1. 2021 թվականի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ դադարեցնել Համալսարանի բարձրագույն կրթության ուսանողների ուսումնական գործընթացը՝ 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակը երկարաձգելով համապատասխանաբար 7 օրով:

2. 2021 թվականի նոյեմբերի 2-ից Համալսարանի բարձրագույն կրթության և ԵՊԲՀ քոլեջի ուսանողների ուսումնական գործընթացը կազմակերպել հետևյալ պայմաններով.

1-ից 3-րդ կուրսերում ՝

ա) 2021 թվականի նոյեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ ուսումնական գործընթացն իրականացնել առցանց՝ համաձայն Համալսարանի առցանց ձևաչափով ուսուցման կանոնակարգի՝ պահպանելով առկա ուսուցման դասացուցակում սահմանված ժամերը:

բ) 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակի ավարտը սահմանել 2021 թվականի դեկտեմբերի 30-ը:

գ) 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակի ստուգարքների, տարբերակված ստուգարքների, առարկայական տարբերությունների, առավելագույնը 12 կրեդիտ կազմող ակադեմիական պարտքերի հանձնման շրջանը տեղափոխել 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ:

դ) 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանը կազմակերպել 2022 թվականի հունվարի 10-ից մինչև հունվարի 29-ը ներառյալ:

4-ից 6-րդ կուրսերում ՝

ա) Ցիկլային ձևաչափով ուսումնական գործընթացը վերսկսել 2021 թվականի նոյեմբերի 2-ից՝ 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակը երկարաձգելով համապատասխանաբար 7 օրով՝ կիսամյակն ավարտելով 2022 թվականի հունվարի 21-ին:

բ) Ցիկլային ձևաչափով ուսումնական գործընթացը 2021 թվականի նոյեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ իրականացնել՝ յուրաքանչյուր առարկայի ցիկլային ձևաչափով ուսումնական գործընթացի մինչև 30 տոկոսը տեղափոխելով դասավանդման առցանց համակարգի՝ համաձայն Համալսարանի առցանց ձևաչափով ուսուցման կանոնակարգի, պահպանելով առկա ուսուցման դասացուցակում սահմանված ժամերը:

3. Բոլոր կուրսերում դասավանդվող առարկաների ատեստավորման ձևը թողնել անփոփոխ:

4. Սիմուլյացիոն կենտրոնում 4-ից 6-րդ կուրսերում դասավանդվող առարկաների ուսումնական գործընթացը թողնել անփոփոխ՝ առկա ձևաչափով:

5. 2021 թվականի նոյեմբերի 15-ից նախատեսվող ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կներկայացվի նախապես»։