կարևոր
1528 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-28 18:48

Գեղարքունիքում նռնակի պայթյունից վիրավորվել է չորս զինծառայող

Գեղարքունիքում նռնակի պայթյունից վիրավորվել է չորս զինծառայող

Հոկտեմբերի 28-ին, ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում, զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Վիրավորներին անհապաղ ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն։ Կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։