կարևոր
1462 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-28 14:45

Դժվա՞ր չէ տարբեր բաներ ասող վարչապետի ենթակայությամբ աշխատել. Գեղամ Մանուկյանը՝ պաշտպանության փոխնախարարին

Դժվա՞ր չէ տարբեր բաներ ասող վարչապետի ենթակայությամբ աշխատել. Գեղամ Մանուկյանը՝ պաշտպանության փոխնախարարին

Երեկ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ ե՞րբ է զեկուցվել նրան, որ պատերազմի շեմին է երկիրը, նա պատասխանել է՝ «սեպտեմբերի 27-ից մեկ-երկու օր առաջ ինչ-որ ռադիոկլանում էր տեղի ունեցել, մեկ նախադասություն, որն այդ առումով վստահելի էր թվացել»։ Այս մասին հիշեցրեց ԱԺ այսօրվա նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Հետո պատգամավորը հիշեցրեց 2020 թ. դեկտեմբերի 16-ին Փաշինյանի արած մեկ այլ հայտարարություն՝ «մինչև վերջին օրը ընդհանուր գնահատականը եղել է այն, որ պատերազմ, այնուամենայնիվ, չի սկսվի»։ Լրագրողը հարցնում է՝ ո՞ւմ կողմից, Փաշինյանն ասում է՝ «մեր, նաև ռազմաքաղաքական մարմինների ինստիտուտներ կողմից»։

Մանուկյանը հարցով դիմեց Արման Սարգսյանին. «Դժվա՞ր չէ ամեն րոպե 180 աստիճան տարբեր խոսքեր ասող վարչապետի ենթակայության տակ պաշտպանության փոխնախարար աշխատել»,- ասաց պատգամավորը։

Սարգսյանը պատասխանեց, որ ինքը աշխատել է նաև ուղիղ ենթակայության տակ՝ որպես ոստիկանության պետ։

«Դժվար չէ, ավելին, կարող է մի քիչ այլ կերպ ընկալվի, ինձ համար համարում եմ պատմական հնարավորություն մասնակցելու ՀՀ կերտմանը: Նախորդ աշխատանքից ասեմ՝ ոստիկանությունն ունեցել է լիրաժեք ազատություն, առանց ստուգելու, ճշտելու քաղաքական մեծամասնությունը համաձայն է եղել, թե ոչ, դուր կգա, թե ոչ, անկաշկանդ գործել է օրենքի առաջ բոլորի հավասարության կարևորագույն խնդիրը լուծելու տրամաբանության մեջ։

Որևէ դժվարություն չեմ ունեցել, այդ թվում ոստիկանապետ աշխատելու ժամանակ»։