կարևոր
538 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-28 14:22

Ես միանում եմ Սահմանադրական դատարանի դատավոր Խունդկարյանի հատուկ կարծիքին. Արամ Վարդևանյան

Ես միանում եմ Սահմանադրական դատարանի դատավոր Խունդկարյանի հատուկ կարծիքին. Արամ Վարդևանյան

Սիրելի հայրենակիցնե՛ր, քննարկվում է միջազգային համաձայանագրի վերաբերյալ հարց, տվյալ դեպքում Մալթայի Հանրապետության հետ: Ցանկացած միջազգային համաձայնագիր, որպեսզի վավերացվի, այնուհետև Ազգային ժողովում քննության առարկա դառնա պետք է անցնի սահմանադրական վերահսկողության միջոցով, այսինքն սկզբից պետք է պատշաճ դիմումով ներկայացվի Սահմանադրական դատարան, որն էլ պետք է որոշում կայացնի: Այս մասին ԱԺ-ում իր ելութի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Սահմանադրական դատարանը 16.02.2021 թվականին ընդունել է որոշում, որով գտել է, որ այն համապատասխանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մեկ հետաքրքիր հանգամանքի վրա, որ այս որոշման վերաբերյալ հատուկ կարծիք է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորներից Երվանդ Խունդկարյանը. որը վերջերս ընտրվել էր յոթերորդ գումարման Ազգային ժողովի կողմից՝ որպես բարձր դատարանի հարգարժան դատավոր»,-ասաց Վարդևանյանը, և հավելեց, որ միջազգային համաձայնագիրը պատշաճ կերպով չի ներկայացվել Սահմանադրական դատարանին, որովհետև այն չի ներկայացվել պատշաճ դիմումի ձևով, այլ ներկայացվել է էլեկտրոնային եղանակով, և դրանով իսկ Սահմանադրական դատարանը չէր կարող նշված հարցը պատշաճ քննության առարկա դարձնել:

Վարդևանյանը շեշտեց, որ այս ժամանակահատվածում իրենք թվով 8 դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան, դրանցից բոլորն էլ ներկայացվել են օրենքով սահմանված կարգով, առձեռն մուտքագրման միջոցով, ոչ թե էլեկտրոնային եղանակով և էլեկտրոնային ստորագրությամբ, ինչը տեղի է ունեցել այս համաձայնագրի դեպքում:  

Նա իր խոսքը եզրափակեց՝ ասելով, որ ինքը այդ տեսանկյունից միանում է այն հատուկ կարծիքին, որը ներկայացրել էր Սահմանադրական դատարանի դատավոր Խունդկարյանը: