կարևոր
538 դիտում, 1 ամիս առաջ - 2021-10-28 14:18

Մոսկվան այսօրվանից լոքդաունի մեջ է

Մոսկվան այսօրվանից լոքդաունի մեջ է

Մոսկվան այսօրվանից լոքդաունի մեջ է: Մինչեւ նոյեմբերի 7-ը փակվել են գրեթե բոլոր հանրային վայրերը, սպասարկման ծառայությունները, սրճարաններն ու ռեստորանները կարող են միայն առաքում իրականացնել: Դպրոցներում արձակուրդ է: Շարունակում են աշխատել միայն դեղատները եւ սնունդ ու առաջին անհրաժեշտության իրեր վաճառող խանութները:

Սահմանափակումները չեն վերաբերում նաեւ հանրային տրանսպորտին եւ բժշկական հաստատություններին:

Նշենք, որ Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը դանդաղեցնելու հույսով՝ նախագահ Վլադիմիր Պուտինն ամբողջ երկրում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային է սահամանել՝ աշխատավարձերը պահպանելու որոշմամբ: Երկրի մի շարք շրջաններում, ինչպես Մոսկվայում, տեղի իշխանություններն ավելի խիստ սահմանափակումների են դիմել: Միեւնույն ժամանակ, սակայն, Կրեմլից հայտնել են, որ ճանապարհորդություններն արգելված չեն:

Այս ֆոնին, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, շատ ռուսաստանցիներ որոշել են գնալ հանգստանալու, օրինակ՝ Եգիպտոս:

Ի դեպ, այսօր Ռուսաստանում հերթական հակառեկորդն է գրանցվել: Վերջին 24 ժամում վիրուսից ավելի քան 40 հազար նոր դեպք է հայտնաբերվել: Մահացել է 1159 մարդ: